Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են          Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար       ԱՄՆ-ի կողմից ռազմական դրությունը պահպանվելու դեպքում կբացվեն այլ ճակատներ    

26 հուն 2021 15:48

Արցախի ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին՝ բնակարանները վաճառելու առաջարկով զանգերի մասին լուրերը

Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։


«Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։


Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ», ասված է ԱՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր