Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները          Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում       «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի    

29 հուն 2021 15:03

Արմեն Չարչյանին վիրահատել են.Պրոֆեսորը վատացել է իրեն կալանավորելու մասին որոշման հետևանքով

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը` հավելելով, որ դա արվել է երեկ` հունիսի 28-ին։

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով», - ասել է Վարդևանյանը։

Նա նաև նշել է, որ պրոֆեսորի առողջական վիճակի վատթարացումը հաջորդել է նրան կալանավորելու մասին դատարանի որոշմանը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Ես չեմ կարծում, որ իրավապահ որևէ մարմնի ելակետը առողջական վիճակի քայքայումն է», - ասել է փաստաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր