Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

30 հուն 2021 10:17

ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ. Քոչարյանին ՝ Ծառուկյանի աշխատասենյակը, Վանեցյանին՝ Մարուքյանինը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգևորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։


Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն ունեին։ Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի հարկաբաժնում կտեղավորվի խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը։ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն էլ կարող է բաժին հասնել Ռոբերտ Քոչարյանին։


Իսկ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին կիջեցնեն առաջին հարկ, որտեղ մշտապես ամենաանմխիթար աշխատասենյակներն են եղել, և տեղավորված է եղել «Լուսավոր Հայաստանը»։ Արթուր Վանեցյանին, ըստ ամենայնի, բաժին կհասնի Էդմոն Մարուքյանի աշխատասենյակը, որը ժամանակին զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։


Ի դեպ, ընտրությունների թեժ օրերին ԱԺ-ում կրկին նորոգում էր ընթանում՝ դարձյալ վերակառուցում են ջեռուցման համակարգը, որը նորոգել են երկու տարի առաջ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր