Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հուլ 2021 13:10

80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով.Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանն արտոնություն տրամադրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում հարկային արտոնություն տվեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ին: Կառավարությունը բավարարեց այդ ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։

Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։

Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա` 50%-ը՝ Ռուսաստան, 30%-ը՝ ԵՄ երկրներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր