Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 հուլ 2021 16:58

Քեզ համար խորթ են պարկեշտության կանոնները, բայց ինչու ես մարմինդ Վատիկանում ցուցադրում.Քարդաշյանին քննադատել են բաց զգեստի համար, որով նա մեկնել է Վատիկան

Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Վատիկան է մեկնել բաց ու սեքսուալ զգեստով և քննադատության արժանացել սոցցանցերում։

Ինչպես հաղորդում է «Page Six»-ը, 40-ամյա աստղը Հռոմի պապի նստավայր է մեկնել սուպերմոդել Քեյթ Մոսի և նրա 18-ամյա դստեր՝ Լիլա Գրեյսի ընկերակցությամբ:

Քիմը հանրահայտ «Barragan» ապրանքանիշի սպիտակ զգեստ է հագել, որի վրա կան լայն կտրվածքներ ինչպես գոտկատեղի, այնպես էլ մեջքի հատվածում։

Երկրպագուները հեռուստաաստղի արտաքին տեսքն անհարիր են համարել Վատիկանի համար ու նրան քննադատել են Twitter-ում։

​«Մենք հասկանում ենք, որ քեզ համար խորթ են պարկեշտության կանոնները, բայց ինչու ես մարմինդ Վատիկանում ցուցադրում: Սա անհարգալից վերաբերմունք է։ Դուք արհամարհել եք Վատիկանի կանոններն ու անարգել հավատացյալների զգացմունքները»,–գրել են նրանք։
Սակայն հենց Վատիկանի համալիրում Քարդաշյանը սև երկար կաշվե վերարկուով է եղել, որն ամբողջությամբ թաքցրել է աստղի մարմնի բաց հատվածները։
Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա հեռուստաաստղը չի արձագանքել մեկնաբանություններին։ Ավելին` նա նկարվել է անկողնում, լուսանկարը հրապարակել Instagram–ի իր էջում և նշել, որ գտնվում է Հռոմում։

«Բարի լույս, Հռոմ։ Բարի երեկո, Լոս Անջելես», - գրել է նա։

Այս հրապարակման տակ հետևորդները աստղին չեն քննադատել, ընդհակառակը հիացել են նրա արտաքին տեսքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր