Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

10 հուն 2024 23:26

Արամ Ա Կաթողիկոսը վաղը կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետ

Արամ Ա Կաթողիկոսը վաղը կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետԱրամ Ա Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Վաղը՝ Երեքշաբթի, 2024 թվականի հունիսի 11-ին, մեկ օրով Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կմեկնի Վատիկան:

Նորին Սրբությունը հրավիրված է Վատիկանի Արեւելյան Համալսարանում դասախոսություն կարդալու՝ «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով։

Վատիկան կատարելիք իր մեկօրյա այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, Վատիկանի արտաքին գործերի նախարարի հետ, միջ-եկեղեցական հարաբերության բաժանմունքի նախագահին եւ արեւելյան կաթոլիկ եկեղեցիների բաժանմունքի նախագահի հետ:
 
Այցելության ժամանակ  Վեհափառ Հայրապետին կընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնյա-իսլամ հարաբերություների բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր