Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

02 հուլ 2021 12:00

Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն.ինչով է պայմանավորված այս բարձր ջերմաստիճանը

«Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազնցեց 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը՝ 39.4 աստիճանը»,-ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նրա խոսքով՝ սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի եղանակակլիմայական պայմանները ձևավորում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանից ներթափանցող տաք հոսանքները, որոնց բուռն ներհոսքն, ըստ օրինաչափության, սկսվում է հուլիսից, բայց այս տարի դրանք սկսել են Հայաստան ներթափանցել հունիսի առաջին 10-օրյակից, իսկ հունիսի 15-ից հետո այն ավելի է սրվել:


«Ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-ից 29-ը ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերին հանրապետության մի շարք շրջաններում, Արարատյան Դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեց երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»,-ասաց Սուրենյանը:


Նրա խոսքով՝ այս տարվա հունիսը օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ և առավելագույն ցուցանիշներով  ամենատաքը:


ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Մասրիկի հատվածում, Արարատյան դաշտի Արտաշատ-Ուրցաձոր հատվածում և Երևանի առանձին հատվածներում ամբողջ հունիս ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել, իսկ Լոռի, Շիրակ հատվածում տեղացել է տեղումների ամսական նորմի 30-40%-ը:


Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ այս երևույթը գիտնականներն կապում են Խաղաղ օվկիանոսի Բրազիլիայի և Արգենտինայի հատվածներում Էլմինիո և Լամինիո ծովային հոսանքների հետ, որից երկրորդը սառը հոսանքն է, որի թուլացումը բերում է օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման, որն էլ իր հերթին ամնիջականորեն ազդում է Երկրագնդի տարբեր հատվածների եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր