Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք, Վաշինգտոնում նման հարց չի քննարկվել    

02 հուլ 2021 17:31

Առաջիկայում ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է. հուլիսը նույնպես շոգ է լինելու

Հայաստանում հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է։ Լրագրողների հետ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- ասաց Սուրենյանը։

Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակային կանխատեսումներին Սուրենյանը նշեց, որ կրկին շոգ է լինելու, սակայն ի տարբերություն հունիսի՝ կլինեն նաև «ցուրտ» օրեր։

«Արդեն կանխատեսումներ ունենք. հուլիսը նույնպես շոգ է լինելու: Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ: Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40, +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր