Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

05 հուլ 2021 12:38

Ռուսաստանում ահաբեկչությունների շարք է կանխվել՝Մոսկվայ, Աստրախան և Կաբարդա-Բալկարիա.սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ

Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություններ էին պատրաստում Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդա-Բալկարիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությանը:


Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ։
«Ռուսաստանի տարածքում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից 2021 թվականի ամռանը պլանավորված ահաբեկչությունների շարք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 6 և ձերբակալվել 2 հանցագործ», — ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:


Մասնավորապես՝ Մոսկվայում խմբավորման անդամը նախատեսել էր մարդաշատ վայրում պայթյուն իրականացնել ինքնաշեն ռումբով. անցած հինգշաբթի նրան ձերբակալել են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր