Տեսանյութ.Գյումրու բակերից մեկում զուռնա-դհոլով են դիմավորել գերությունից վերադարձած հայորդուն, նրա համար մատաղ արել

Գերեվարված շիրակցուն բնակիչները ուրախության արցունքներով էին դիմավորում, գրկախառնվում և բարի վերադարձ մաղթում։
Բակում էին նաև հայորդու հարազատները։ Հերոսի պատվին բնակիչները նաև մատաղ են արել։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։
Բոլորը Շիրակի մարզից էին։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ