Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար       Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 հուլ 2021 12:11

Տեսանյութ.Թեժ գիշեր է եղել Թբիլիսիում.ԼԳԲՏ–ի հակառակորդները խորհրդարանի մոտ խաչ են տեղադրել և դրոշի համար նախատեսված ձողից պոկել ԵՄ դրոշը

Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի դիմաց գտնվող տարածքը զբաղեցրել են ԼԳԲՏ–ի` ագրեսիվ տրամադրված հակառակորդները։ Նրանք օրենսդիր մարմնի շենքի մոտ խաչ են տեղադրել ու կախել Վրաստանի դրոշը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

ԼԳԲՏ–ին աջակցություն հայտնողները մինչ այդ ծիածանագույն մեծ դրոշ էին տեղադրել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Դա զայրացրել է ավանդական արժեքների կողմնակիցներին։

Պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն ստիպված է եղել անձամբ բանակցություններ վարել և փորձել է հանդարտեցնել ցուցարարներին, բայց ապարդյուն։

Ավելի ուշ ԼԳԲՏ–ի հակառակորդները ի վերջո դադարեցրել են խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ակցիան։ Տեղում մի քանի մարդ է մնացել և քիչ թվով իրավապահներ։

ԼԳԲՏ–ի հակառակորդները հուլիսի 6-ի ողջ երեկոյի ընթացքում փորձել են ներխուժել այն տարածք, որտեղ բռնության դեմ «լռության ակցիա» է անցկացվել։ Այնտեղ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները ԼԳԲՏ խորհրդանիշով գնացել են աջակցելու ակցիային։

Ոստիկանությունը պատ է կազմել բախումներ թույլ չտալու համար։ Հակաակցիայի մասնակիցները շշեր, ձու, ճայթուկներ, քարեր և ամրանների կտորներ են նետել, առանձին բախումներ են տեղի ունեցել պողոտայում։ Անկարգությունների հետևանքով մի քանի ոստիկան և «լռության ակցիայի» մասնակիցներ են տուժել։

Երբ ոստիկանները «լռության ակցիայի» մասնակիցներին անվտանգ վայր են տեղափոխել, ԼԳԲՏ–ի հակառակորդները տեղափոխվել են խորհրդարանի մոտ, որտեղ խաչ են տեղադրել և դրոշի համար նախատեսված ձողից պոկել ԵՄ դրոշը։

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների և տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ։
Երեկվա միջադեպից տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր