Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

08 հուլ 2021 16:17

Մեքենայով պոկել է գազի խողովակն ու փախել. 2 այլ մեքենաների վարորդները հրաշքով են փրկվել

Այսօր կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։
300 մետր երկարությամբ գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, խողովակից գազի ուժեղ արտահոսք է սկսվել։

Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 այլ ավտոմեքենա, որոնց վարորդներին, կայքի տվյալներով, ուղղակի հրաշքով է հաջողվել դուրս բերել ավտոմեքենայից և փրկել, իսկ նրանցից մեկի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն անմիջապես ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն բնակչության գազամատակարարումը։
Իսկ ոստիկանությունն աշխատանքներ է տանում վթարի մեղավոր ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու, ինչպես նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը պարզելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր