Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 հուլ 2021 14:18

Կեղծ տեղեկությունները կայծակնային արագությամբ են տարածվում պատվաստումների վերաբերյալ

Հայաստանի պատվաստումային ցուցանիշները գոհացուցիչ չեն, բայց գոհացուցիչ է աճի այն տեմպը, որը նկատում ենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:




«Ընտրություններից հետո պատվաստումների տեմպը շեշտակի աճել է, և վերջին շաբաթվա ցուցանիշները գոհացուցիչ են, պատվաստումների նկատմամբ ոչ բարենպաստ վերաբերմունքի համար մեծ դեր են խաղում հակապատվաստումային հայտարարությունները, կեղծ տեղեկատվության կայծակնային տարածումը, բայց դա միայն մի հանգամանք է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:


Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ շուտով Հայաստան ներկրվելու են այլ պատվաստանյութեր: «Աշնանը կունենանք 50 000 «Johnson & Johnson» պատվաստանյութը, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ 50 000 հոգու համար է և մոտ 300 000 դոզա կունենանք «Նովովաքս» ընկերության պատվաստանյութից»,- նշեց նա:




Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ Հայաստանն հնարավորություն է ունեցել  հունվար-փետրվար ամիսներին ներկրել Pfizer պատվաստանյութի 15.000 չափաբաժին: «Ենթակառուցվածքների բացակայության պատճառով մենք չենք կարողացել այն գնել, բայց ևս մեկ առաջարկ լինելու դեպքում ձեռք կբերվի այդ դեղամիջոցը»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:


Անահիտ Ավանեսյանը նաև մանրամասներ ներկայացրեց առաջիկայում սպասվող սահմանափակումների փաթեթից և ընդգծեց, որ այն մշակման փուլում է և շուտով կներկայացվի հանրությանը:


«Որոշակի դեպքերում, եթե անձը չի պատվաստվում, օրինակ պետք է ներկայացնի ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը, քանի որ պետք է բոլորս էլ գիտակցենք, որ այս համավարակը վերաբերում է հանրությանը և որևէ կերպ պետք է թույլ չտանք, որ ունենանք թվերի անկառավարելի աճ»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր