Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 հուլ 2021 15:02

Քոչվորների ցեղը գիտի` ինչ է պետությունն ու ինչպես այն պահել.Պատերազմից հետո այս 8 ամիսների ընթացքում Արցախի օկուպացվան Քաշաթաղի շրջանում Ադրբեջանն արդեն 4-5 զորամաս է բացել

Պատերազմից հետո այս 8 ամիսների ընթացքում Արցախի օկուպացվան Քաշաթաղի շրջանում Ադրբեջանն արդեն 4-5 զորամաս է բացել և առաջնագծում ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ է տանում, իսկ մեր զինծառայողներն Արաքսից Սոթք շարունակում են իրենց դիրքապահ ծառայությունն իրականացնել վրաններում կամ լավագույն դեպքում` ցելոֆանապատ ցախաշեն խրճիթներում։


Ստացվում է` ընդամենը 103 տարվա պետականություն ունեցող քոչվորների ցեղը գիտի` ինչ է պետությունն ու ինչպես այն պահել, իսկ մենք, որ հազարամյակների պատմություն ունենք, պետականության հարուստ փորձ, Հռոմից էլ ավելի հին մայրաքաղաք, մեզ պահում ենք քոչվորականների պես։


Ալվինա Աղաբաբյանի էջից
***
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերհսկողության տակ գտնվող Քաշաթաղի (Լաչին) շրջանում և Սանասարում (Կուբաթլի) ադրբեջանական կողմը սահմանապահ ծառայության 2 նոր զորամաս է բացել, հայտնում է Haqqin.az-ը։


Այս առթիվ կազմակերպված արարողության ժամանակ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նոր զորամասերի գործունեության մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է անձնակազմին։


Միջոցառման ավարտին պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր