5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

10 հուլ 2021 15:14

Հայկական կողմը կրակ չի բացել,անհրաժեշտության դեպքում իրականացվում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։


ՊՆ–ն շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։


Նշենք, որ թեև ՀՀ ՊՆ–ն նշում է Տավուշի ուղղությունը, սակայն ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 9–ի երեկոյան Ճամբարակում տեղակայված դիրքերի (Գեղարքունիքի մարզ,–խմբ.) հրաձգային զենքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:


Նշվում էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր