Pfizer-ը եւ BioNTech-ը առաջարկում են օգտագործել պատվաստանյութի 3-րդ չափաբաժինը որպես «բուստեր»՝բարձր մակարդակ ապահովելու համար

«Բուստերային» ներարկման փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը կարող է պետք գալ լիակատար պատվաստումից հետո 6-12 ամսվա ընթացքում՝ պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու համար։ Ընկերությունների տվյալներով՝ պատվաստումից կես տարի հետո պատվաստանյութի արդյունավետությունը հիվանդությանը դիմակայելու հարցում նվազում է, չնայած դրա արդյունավետությունը հիվանդությունների լուրջ ընթացքը կանխելու գործում մնում է բարձր։
«Հետազոտության ելակետային տվյալները ցույց են տալիս, որ «բուստերային» չափաբաժինը, որը ներարկվում է երկրորդ դեղաչափից 6 ամիս հետո, (...) առաջ է բերում իմունային պատասխան հակամարմինների տիտրերով, որոնք 5-10 անգամ ավելի բարձր են, քան երկու դեղաչափից հետո»,- ասվում է ընկերությունների համատեղ հայտարարությունում։
Դոլսթենը հավաստիացնում է, որ «բուստերային» դեղաչափը կարող է պահպանել կորոնավիրուսի բոլոր տարբերակների դեմ արդյունավետության բարձր մակարդակը, ներառյալ «դելտան»։