ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

12 հուլ 2021 13:17

Նոր մանրամասներ՝ «Անի» հյուրանոցի մոտ, 23-ամյա տղային սպանելու, 21-ամյա տղային ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործով. հայտնի է կասկածյալի ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որոնց հետ համագործակցել են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իրականացնելով հսկայածավալ ու պրոֆեսիոնալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 10-ին Երևանում՝ «Անի» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Դմիտրյուկ Ա-ն։ Նա եղել է BMW X7 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով, ով հանցագործությունը կատարեուց հետո դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Դմիտրյուկ Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ 
 Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ էր ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ հիվանդանոց տեղափոխվածներն էին Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել էր, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն էր։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել նշված անձանց և դեռև չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նշված անձանց։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր