Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հուլ 2021 16:38

Հրեա գիտնականը խնդրել է Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր ձախողումը

Հրեա գիտնական Իսրայել Չարնին վերջերս խնդրել է Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր ձախողումը, գրում է Jpost.com-ը:

Իր նոր գրքում Չարնին բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշել Իսրայելին`ժխտելու ցեղասպանությունը, Իսրայելի ձախողված արձագանքը Հայոց ցեղասպանությանը. ժխտումը, պետության խաբեությունը, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման:

Այս ճնշումները ներառում էին այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը չհիշատակելը, ցեղասպանության հետ կապված համաժողովներում հայերի մասնակցությունն արգելելը և հայերի առկայության դեպքում համաժողովները չեղարկելը:

Թուրքիան դեմ էր, որ Իսրայելը քննարկեր Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը կատարել է այս պահանջները:

Երկար ժամանակ հավատում էին, որ Անկարան այնքան հեռու է գնում, որ սպառնում է թուրք հրեաներին, եթե այդ խնդրանքները չկատարվեն:

Հայոց ցեղասպանության ժխտման փաստարկն օգտագործվել է Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ պահպանելու համար՝ հիմնված Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ ճնշման վրա: Նրանք, ովքեր դեմ են ցեղասպանության ժխտմանը, պնդում են, որ դա հակասում է Իսրայելի ոգուն և նրա անվտանգությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր