Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

14 հուլ 2021 15:48

Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ պայմանագրով․Դե, բացեք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի․․․

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով  հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին ու, ի թիվս այլ հարցերի խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահության մասին։

«Ես միշտ կոչ եմ արել հետխորհրդային հանրապետությունների հետ հարցերում եռակողմ լուծում ունենալ․ Հայաստանում դրա համար ինձ քննադատում էին: Ինչպե՞ս, ինչու՞ դուք մեզ հետ չեք: Ես միշտ պատասխանում էի՝ Մինսկի խմբում դուք ձեր հարցերը չեք լուծի: Ոչ ամերիկացիներն են դրանում հետաքրքրված, ոչ էլ ֆրանսիացիները։ Նրանք պետք է վնասել Ռուսաստանին, ինչու՞ պետք է նրանք հանգստացնեն Հարավային Կովկասը:

Այս մասին ես խոսել եմ ոչ միայն մամուլում: Ես դա անձամբ ասել եմ Իլհամ Ալիևին և անձամբ Սերժ Սարգսյանին, երբ նա նախագահ էր:

Նրանք համաձայն էին ինձ հետ: Ես ասացի. ինչու՞ եռակողմ ձևաչափ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, և երկու երկրներն էլ հարգում են նախագահ Պուտինին: Ինչու՞ չօգտվել դրանից»,-ասում է Կալաշնիկովը:

Խոսելով հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի և խորհրդարանում ելույթին, որում նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական կապերի մասին, գումարած` նա դիմեց Հայաստանին՝ առաջարկելով մտածել այն մասին, թե ինչ «ահռելի տնտեսական հեռանկարներ են բացվում Երևանի համար, եթե նա լսի Բաքվի պահանջները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ, հակառակ դեպքում Երևանը ստիպված կլինի բախվել Բաքվի և Անկարայի ուժային պատասխանին, Կալաշնիկովն ասում է․

«Էրդողանը ճիշտ ասաց՝ դիմելով Հայաստանին. հայերի համար շահավետ է հիմա բացել սահմանները: Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ պայմանագրով, բայց հայերը պետք է թուրքերին ասեն՝ դուք էլ բացեք սահմանները, մենք կսկսենք առևտուր անել: Եվ թող Ադրբեջանը բացի իր սահմանները. Այդ ժամանակ հայերը երկաթուղով կգնան Ռուսաստան:

Ահա, ինչն է հայերի համար հիմա կարևոր: Ի վերջո, Հայաստանը տասնամյակներ շարունակ շրջապատված էր, հայերը երկրից դուրս էին հանում երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանք պատերազմում չհայտնվեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը լուծվել է. ցավոք, պատերազմի օգնությամբ: Դե, բացեք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի»,-ասում է Կալաշնիկովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր