Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հուլ 2021 16:58

Ես չեմ ուզում մտնել հայերի հոգու մեջ. թող իրենք թուրքերի հետ հարցերը լուծեն, մենք գերմանացիների հետ մեր հարցերը կարգավորեցինք

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով  հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին ու, ի թիվս այլ հարցերի խոսել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա հարաբերությունների մասին։

Խոսելով Թուրքիայի մասին՝  Կալաշնիկովն ասում է․

«Ես երկիմաստ վերաբերմունք ունեմ Թուրքիայի նկատմամբ: Մի կողմից, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ինչ էլ որ ասեն թուրքերը, նրանք իրենց որոշումներում հիմնականում առաջնորդվելու են դաշինքի պահանջներով:

Բայց երբեմն՝ իրավիճակային, տակտիկական, մենք օգտագործում ենք մեր երկկողմանի հաղորդակցությունները, որոնք երբեմն ջերմանում են, երբեմն՝ սառում:

Եվ մենք պետք է հասկանանք. Մենք երբեք այդքան արդյունավետ հարաբերություններ չենք ունեցել Թուրքիայի հետ, ինչպես հիմա: Հարց է առաջանում՝ ինչու՞ դրանք ոչնչացնել: Մենք թուրքերի հետ ընդհանուր լեզու գտանք Սիրիայում, տնտեսության մեջ: Ինչո՞ւ մենք չպետք է բարեկամական հարաբերություններ ունենանք այս հզոր, բազմամիլիոնանոց նախկին կայսրության հետ:

Այլ հարց է, թե ինչպե՞ս մենք պետք է վերաբերվենք հետխորհրդային տարածքում գտնվող պետությունների հետ Թուրքիայի կապերին: Այստեղ ևս կա երկու կարծիք: Մի կողմից ես հասկանում եմ թուրքերին ատող հայերին, քանի որ նրանք ոչնչացրել են հայերին: Բայց մենք հիմա խոսում ենք Ռուսաստանի և ռուսների մասին, այնպես չէ՞: Ռուսներին ևս ոչնչացնում էին, օրինակ՝ Գերմանիայում: Եվ հիմա, որքան էլ պարադոքսալ է,  մենք հյուսիսային հոսքեր ենք կառուցում գերմանացիների համար:

Հայրս անցավ Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքում և իր աչքերով տեսավ, թե ինչ են անում գերմանացիները: Բայց դժվար թե անհրաժեշտ լինի ենթադրել, որ ձեր ներկա թշնամին թշնամի է ցմահ: Ես չեմ ուզում մտնել հայերի հոգու մեջ. թող իրենք թուրքերի հետ հարցերը լուծեն: Մենք գերմանացիների հետ մեր հարցերը կարգավորեցինք:

Թուրքիան իրավունք ունի՞ մտնել այս տարածաշրջան: Այո և ոչ. Մենք՝ ռուսներս, իրավունք ունե՞նք հոգ տանել ռուսների մասին Ուկրաինայում կամ Բալթյան երկրներում: Իհարկե՛, մենք պետք է ավելի ակտիվ պաշտպանենք մեր հայրենակիցներին:

Թուրքիան հարաբերություններ է կառուցում թյուրքալեզու ժողովուրդների հետ, և վերջ: Բայց մենք ստանում ենք կրկնակի ճշմարտություն. մենք պետք է պաշտպանենք ռուսներին,  դպրոցներ բացենք նույն Ղրղզստանում, այնտեղ դասագրքեր և ուսուցիչներ ուղարկենք: Հակառակը չի կարելի։ Իսկ ինչու՞, հարց է առաջանում, թուրքերը չեն կարող աջակցել թուրքերին:

Միևնույն ժամանակ, թուրքերին պետք է հստակ ասել. այո՛, դուք կարող եք ընկերներ լինել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի հետ: Բայց սա մեր հետաքրքրությունների ոլորտն է, և հենց որ դուք լրջորեն մտնեք այդտեղ՝ կստանաք համարժեք պատասխան:

Մենք պետք է անկեղծորեն խոսենք այս մասին` թուրքերի, հայերի, ադրբեջանցիների հետ և չփորձենք սիրախաղ անել նրանց հետ: Այդ ժամանակ նրանք հասկանում են ազնիվ լեզուն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր