Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հուլ 2021 12:17

Տեսանյութ. Ադրբեջանն է ասպարեզ բերել կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի առկայությունը, Ալիևը տարածքային նկրտումներ ունի

Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի մասին որևէ կապ չունեն փոխվարչապետների աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության հետ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 


«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի մասին որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի հետ։ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ երեսնամյա գործընթացը։ Մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ»,-նշեց վարչապտի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ռուս և միջազգային գործընկերների օգնությամբ հասնելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը։


Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, սակայն իրականությունն այլ է։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով Ադրբեջանն է խոչընդոտում այդ աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի առկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք տարածքներում։
Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, ինչը տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը կասկածի տակ դնող գործոն է։ 
Վերջինս վստահեցրեց, որ Հայաստանը հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա։ Տարածաշրջանային կայունության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի։ Շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր