Հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի տրամադրումը Հայաստանին

Շառլ Միշելը, խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին, ասաց, որ ԵՄ-ն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջանն է ու շարունակում է արտահանել պատվաստանյութեր, իրականացվում է Կովաքս ծրագիրը՝ պատվաստանյութն ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնելու համար։ Նշվեց, որ որոշվել է մինչև տարեվերջ առնվազն 100 հազար դոզա մոբիլիզացնել։
Միշելն ասաց, որ վաղը լինելու է Ադրբեջանում, հաջորդ օրը Վրաստանում։
«Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը այս տարածաշրջանի երկրների ու ԵՄ միջև, և ցանկանում ենք նախապատրաստել դեկտեմբերին Արևելյան գործընկերության երկրների հետ գագաթնաժողովը, բացառությամբ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է։
Այս առումով ինձ համար կարևոր է լսել տարբեր պատասխանատուներին ու հասկանալ՝ ինչպես կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին։ Առաջիկա ամիսներին ցանկանում ենք ձեզ հետ աշխատել, որպեսզի առաջ գնանք որոշակի հարցերի շուրջ»,- ասաց Շառլ Միշելը։