Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուլ 2021 11:58

Հայաստանից ակնկալում ենք միայն դրական պատասխան.Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, և այս հարցում չպետք է խտրականություն լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ 2021-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» կկառուցվեն 3 միջազգային օդանավակայաններ:


Ալիևն ասել է, թե առաջին օդանավակայանը կլինի Վարանդայում (Ֆիզուլի), որը կգործարկվի մինչև այս տարվա վերջ, երկրորդը՝ Կավսականում (Զանգելան), հաջորդ տարի, երրորդը` Լաչինում, որն էլ պատրաստ կլինի 2023 թվականին: Այս մասին գրում է Interfax.az-ը։


«Այսպիսով, Ադրբեջանում միջազգային օդանավակայանների ընդհանուր թիվը կհասնի 9-ի», - ասել է Ալիևը՝ կիրակի օրը Բաքվում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:


Ալիևն ասել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցության բացումը հետկոնֆլիկտային կարգավորման կարևոր խնդիրներից մեկն է և նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։


«Հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝  շուրջ 40 կմ», - ասել է նա:


Միևնույն ժամանակ, Ալիևը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար:


«Տարածաշրջանի 4 երկրներ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, լուրջ աջակցություն են ցուցաբերում այս մոտեցմանը։ Մենք Հայաստանից ակնկալում ենք միայն դրական պատասխան, բայց այս պատասխանը չպետք է ընտրովի բնույթ ունենա: Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, և այս հարցում չպետք է խտրականություն լինի», - ասել է Ալիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր