Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

19 հուլ 2021 13:12

Նոր սադրանքնե՞ր ՝ շփման գծում և սահմանին.Հասանովը հանձնարարականներ է տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին

Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազմին, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերլուծել է Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքների արդյունքում սահմանին ստեղծված իրավիճակը։ Եւ համապատասխան հանձնարարականներ է տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին»,-նշվում է հաղորդագրությունում:

Ի դեպ, սահմանային լարվածության պատասխանատվությունը Հասանովը դրել է հայկական կողմի վրա:

Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը Երասխի (Նախիջևան-Հայաստան) հատվածում, ինչպես նաև այլ հատվածներում, այդ թվում ՝ Արցախում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր