Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

20 հուլ 2021 14:10

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այդպիսի գործիչներից մեկը, մասնավորապես, ԱՊՀ երկրների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա կողմից պարբերաբար հնչող հակահայ արտահայտությունները ոչ միայն վնաս են հասցնում դաշնակցային հարաբերություններին ու ազգամիջյան թշնամանք սերմանում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը, կրկնում թուրք-ադրբեջանական ալյանսի հռետորաբանությունը: Այս առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը համապատասխան կառույցներին կոչ է անում պարզել՝ արդյո՞ք Կալաշնիկովը արտաքին ազդեցության գործակալ չէ:

Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում նմանատիպ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական դաշինքի ոգուն: Հակահայ հռետորաբանություն է հնչում նաև պետական ԶԼՄ-նհերի ու դաշնային ալիքների եթերից: ՀՀ, նաև նույն ՌԴ նկատմամբ Թուրքիայի նկրտումները զսպող, Հարավային Կովկասի միակ դաշնակցի նկատմամբ չարդարացված ու չհիմնավորված ագրեսիայի՝ նմանատիպ անվերահսկելի հոսքերն իրենց հերթին առաջացնում են հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Հայ հանրությունը հիասթափված է Մոսկվայի ընտրությամբ՝ հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի և ի վնաս դաշնակցի անվտանգության: Հակահայ գործիչների այսպիսի քանակ ունենալու պարագայում Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր