Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հուլ 2021 14:27

Տեսանյութ.Զիջումներ՝ դա ներկայացնելով որպես երկիրը պատերազմից փրկելու միջոց.Սա գծված խաղ է

Լոկալ բախումների կամ սահմանի տարբեր հատվածներում էսկալացիայի բարձր ռիսկի պայմաններում մեզ համար պետք է տեսանելի լինեին այն միջոցառումները, որոնք իրականացվում են պետության կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հակված եմ կարծելու, որ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոցառում չի իրականացնում քաղաքական, դիվանագիտական և ռազմական տեսանկյունից։ Նաև սա է որոշակի կասկածներ և մտահոգություններ առաջացնում առ այն, որ դա որոշակի գծված խաղի տրամաբանության ներքո է։ Հայաստանին պարտադրված նոր զիջումները չեն կարող խաղաղ ճանապարհով լինել, և իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ կամ ուռճացված սպառնալիքներ փոխանցելով հետագայում փորձելու է դրա հիմնավորմամբ արդարացնել իր զիջումները»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս նշեց, որ այսպիսի իրավիճակ ունեցել ենք նոյեմբերի 9-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնումը փորձում էր արդարացնել պատերազմի սպառնալիքով։

«Մեզ ասում էին, որ եթե լրացուցիչ տարածքներ չտայինք, ապա պատերազմը կարող էր վերսկսվել։ Ներկայումս մտահոգություն ունեմ, որ կարող է սցենարային այդ տարբերակը կրկնվել և իշխանությունը հետագայում գնա զիջումների՝ դա ներկայացնելով որպես երկիրը պատերազմից փրկելու միջոց»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր