Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

20 հուլ 2021 15:27

Էրդողանը ԱՄՆ-ին 3 պահանջ է ներկայացրել

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները.

1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին:

2. ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի համար: Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողությունը պիտի փոխանցի թուրքական կողմին:

3. Ֆինանսական և կառավարման ոլորտներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, ԱՄՆ-ն պիտի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրի:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են նաև «Թալիբանի» հետ, որը վերջին շրջանում շարունակում է առաջխաղացում գրանցել Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր