Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

21 հուլ 2021 13:58

Եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ ընթացք չունի, զբաղվում ենք կյանքի կոչման հարցերով, որոնք ձեռք են բերվել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ ընթացք չունի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Իլհամ Ալիևի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ։


«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն վատ չի ընթանում: Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական ակտիվ մասնակցությամբ, իրականացվում են նաև նախագահի բավական ակտիվ մասնակցությամբ։ Նա մշտական կապի մեջ է և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, և նախագահ Ալիևի հետ։ Այժմ զբաղվում ենք պայմանավորվածությունների իրականացման ու կյանքի կոչման հարցերով, որոնք ձեռք են բերվել», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր