Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են ստեղծում          Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք       Ղրիմը ռուսների հողը չէ, դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք, երբեք    

21 հուլ 2021 15:17

Որքան ոգևորված են Ադրբեջանում . Պուտինն ադրբեջաներեն է ողջունել Ալիևին՝ «Eid Mubarak»

Ադրբեջանական լրատվամիջոցները բուռն ոգևորությամբ են ընդունել  այն հանգամանքը, որ ՌԴ֊ում կայացած Պուտին֊Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջաներեն է ողջունել Ալիևին։ Մամուլը «տոնում է»՝ դա մեկնաբանելով Ադրբեջանի շահերը սպասարկող հռետորաբանությամբ․ «Առաջին արտահայտությունը, որ Պուտինը արտասանեց Ալիևի հետ հանդիպմանը, «Eid Mubarak!» Էր: Հաջորդիվ  Ռուսաստանի նախագահը հիշեց, որ գալիք տարի Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանն է։ Ընդհանուր առմամբ, դա արդեն բավական է նախագահի վերաբերմունքը բնութագրելու համար»,֊գրում է Haqqin-ը։ 


«Այս հանդիպումը առաջինն է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որտեղ ակնհայտորեն առաջին պլան մղվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին Պուտինի հանձնարարականով՝ Բաքու կայցելի Ռուսաստանի արտահանողների մեծ պատվիրակություն՝ Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ»,֊գրում է պարբերականը:


Հոդվածի հեղինակը հպարտությամբ հայտնում է, որ այցը կարող է հստակեցնել ռուսական ընկերությունների շահերը Հայաստանից զավթված տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցման ոլորտում:  Նշվում է, որ ըստ Ադրբեջանում Ռուսաստանի առևտրի ներկայացուցչի՝ հայտեր կան երկրաբանական հետախուզության, ճանապարհների նախագծման և շինարարության ոլորտներում գործող ընկերությունների, էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև  ԱՊՀ տարածքում արևային կայաններ կառուցող ռուսական Hevel խմբի՝ Լեռնային Ղարաբաղի «կանաչ սերունդ» ծրագրին մասնակցությամն մեջ շահագրգռվածության մասին: Ըստ հոդվածի հեղինակի՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանցի երիտասարդները կապված են Ռուսաստանի հետ լեզվով, շփմամբ, կրթությամբ: «Ալիևի այս արտահայտությունը տեխնոլոգիական և կառավարման ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները բնութագրող լավագույն միջոցն է»,֊անթաքույց երանությամբ՝ նշում է հոդվածի հեղինակը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր