Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 հուլ 2021 10:31

Ուկրաինայի զինված ուժերը «Սմերչներ» և ЗРК С-300 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Դոնբասի բնակելի թաղամասերում

Ուկրաինայի զինուժը յոթ միավոր արգելված ռազմական տեխնիկա և զենք է տեղակայել Ուկրաինայի հսկողության տակ գտնվող տարածքում՝ բնակելի շենքերի և տեղական ինքնավարության հաստատությունների մոտ` հուլիսի 23-ին տեղեկացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանապետության ոստիկանությունը:

Այս տեխնիկայի մեջ կա 300 մմ տրամաչափի ռեակտիվ համազարկային երկու՝ BM-30 «Սմերչ» կայանք, որոնք գտնվում են Կոնդրատովկայի գյուղատնտեսական ձեռնարկության մատույցներում։ Եվս մեկ զրահափոխադրիչ՝  BTR-70-ը՝ Կրասնոգորովկայի արվարձանի հյուսիսային մասում գտնվող բնակելի շենքի բակում է։

«Օպերատիվ տարածքային «Վոստոկ» համայնաժողովի պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ մասնավորապես, Կոնստանտինովկայի երկաթուղային կայարանում, հայտնաբերվել է երկու ЗРК С-300 զենիթահրթիռային համակարգ։ Իսկ Սելեզնևկայի երկաթուղային կայարանում` ինչպես նաև 152 մմ տրամաչափի երկու«Гиацинт-Б» և «Мста-Б»հաուբիցներ …

Տեղեկացնենք, որ  նշված շրջանում ուկրաինացի գրոհայինների գործունեությունը սահմանափակել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը։ Գրոհայինները զգուշավորություն են հանդես բերել, որպեսզիմիջազգային դիտորդները  խախտումներ չգրանցեն», — տեղեկացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչը հաստատում է նաև ԵԱՀԿ հուլիսի 21-ի Հատուկ մոնիթորինգային զեկույցը, որը վերաբերում է գնդակոծված բնակելի շինության վնասները շտկելուն․ շենքը գտնվում է Ելենովկայի Օկտյաբրսկայա 13 հասցեում։

Ուկրաինայի զինուժը չի դադարեցնում բնակավայրերին և հանրային ճանապարհներին կից տարածքների ականապատումը: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը TM-62 հակատանկային ականների տեղադրում է նկատել Մարինկայի բնակավայրի մուտքի տարածքում։

Բացի այդ, օ դային հետախուզություն իրականացնելու համարգրանցվել են անօդաչուների կիրառման փաստեր։ Այսպես՝ Լեբեդինսկի շրջանում իրավիճակի մոնիթորինգի ընթացքում ԵԱՀԿ-դիտորդական առաքելությունը գրանցել է Ուկրաինայի զինուժի 128 բրիգադին պատկանող անօդաչուներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր