ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

24 հուլ 2021 13:30

Թալիբները դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար

«Թալիբան» արմատական շարժման անդամները սպանել և գլխատել են նախկին ռազմական թագմանիչ Սոհալի Պարդիսին, որն օգնել է ամերիկացին զինվորներին, գրում է Daily Mail-ը` նկատելով, որ կատարվածը երկրից արևմտյան զորքերի դուրսբերման ֆոնին տագնապի ալիք է առաջացրել թարգմանիչների շրջանում:


Ըստ տեղեկությունների` Պարդիսի վրա հարձակվել են մայրաքաղաք Քաբուլի մերձակայքում: Նրան դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել:


30-ամյա Պարդիսն ամերիկյան զորքի համար որպես թարգմանիչ է աշխատել տասնվեց ամիս, ապա, անվտանգության նկատառումներից ելնելով, դիմել է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ստանալու համար, սակայն մերժվել է:


Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսի 22-ին թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքում են դա: Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հարևան երկրները սկսել են պատրաստվել ռազմական և հումանիտար բնույթի հետևանքներին: Տաջիկստանն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ ռազմական զորավարժությունները, հաջորդ շաբաթ Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր