Ունենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնել
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1626167940-9598.jpeg)
«Ռուսաստանը հնարավորինս սեղմ ժամկետում իր արժանի տեղն է գրավել առաջատար ծովային տերությունների շարքում, զարգացման վիթխարի ուղի է անցել՝ պետրովյան համեստ նավակից մինչեւ օվկիանոսի գոտու հզոր նավեր եւ միջուկային հրթիռային սուզանավեր, ձեռք է բերել արդյունավետ մեծ եւ փոքր հեռահարության ծովային ավիացիա, առափնյա պաշտպանության հուսալի համակարգեր, նորագույն բարձր ճշգրտության սպառազինության համակարգեր, որոնք աշխարհում դեռեւս չունեն նմանը, որոնք մենք անընդհատ եւ հաջողությամբ կատարելագործում ենք»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ այսօր Ռուսաստանի ՌԾՈՒ-ն ապահովում է Ռուսաստանի Դաշնության ներկայությունը աշխարհի բոլոր առանցքային կետերում:
«Մենք ի վիճակի ենք հայտնաբերել ցանկացած թշնամու՝ ստորջրյա, վերգետնյա, օդային, եւ անհրաժեշտության դեպքում նրան անխուսափելի հարված հասցնել»,- ընդգծել է Պուտինը: