Մարությանի ուշագրավ որոշումն ու «ապտակը» պատգամավորներին

Այս առնչությամբ ուշագրավ է քաղաքապետի գրառման հետեւյալ հատվածը․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։ Մարությանի այս գրառումն ըստ էության ապտակ էր պատգամավորներին, որոնց մեծ մասը բացառապես որեւէ բան չի անում խորհրդարանում, բացի կոճակ սեղմելուց, բայց կողմ էր արտահայտվել սեփական ծախսերը 250 հազար դրամով ավելացնելու որոշմանը։
Ազգային Ժողովում իշխանական խմբակցության պատգամավորների մեծ մասը ձրիակերներ են, ովքեր առիթը բաց չեն թողնում մտնելու հարկատուների գրպանը։
Մարությանն իր գրառումով հիշեցնում է, որ իրենք հեղափոխության արդյունքում են եկել իշխանության։ Այն, որ գործող իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ վաղուց են մոռացել այս հանգամանքը, թերեւս քննարկման ենթակա չէ։ Բայց Երևանի քաղաքապետի հերթական հրապարակային առճակատումը օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների միջև ակնհայտ է դառնում։
Արդյո՞ք երեսփոխանները կհետեւեն Մարությանի օրինակին և իրենց ստացած լրավճարները կուղղեն բարեգործության, կուղղեն սահմանների ամրացմանը և որ պակաս կարևոր չէ վիրավոր զինծառայողների բուժմանը։ Պատասխանն իհարկե ակնհայտ է, ոչ։