Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում          Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես       «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն    

27 հուլ 2021 13:39

Գյումրիում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած. այս գործով մի քանի վարկած կա

Գյումրու Բագրատունյաց փ., 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեցին դատախազությունից։

Պարզվել է, որ մահացած կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են գտնվել: Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին:

«Արտաքին զննությամբ, համենայնդեպս, փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ։

Դիերը նեխած էին, երեխան՝ ավելի շատ: Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխածության աստիճանից, հիստալոգիայի կարիք լինի»,-տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Դատախազի խոսքով` հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդառնա քննության առարկա: Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են տանում:

Ըստ դատախազի` կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել:

Վերջին 4 օրերին իր տղայի հետ տեղափոխվել է Բագրատունյաց, 8 շենք և հուլիսի 26-ին, ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից: Հուլիսի 26-ին Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Նրանք մայր ու որդի են։ Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր