Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

28 հուլ 2021 10:31

Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արեւիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, եւ այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։ 3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։

«Գործը սարքված է եւ կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։ Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ»․ քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ․ Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։ Ի դեպ, տեւական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր