Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

28 հուլ 2021 13:17

Երազանքները մնացին անկատար...Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն էր

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բերդի համայնքապետարանում։

Նշենք, որ մեկ տարի առաջ Sputnik Արմենիան պատմել էր Դավիթի մասին։ Չինչինի դպրոցը նախանցած 2019 -ին շրջանավարտ չի ունեցել, 2021-ին ևս չէր ունենալու։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։

Դավիթի «Վերջին զանգի» առիթով հետաքրքիր անակնկալ էր նրա համար պատրաստել մանկապարտեզի անձնակազմը. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Խոստանում էր՝ ուսումն ավարտելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու, որ իր ծննդավայր Չինչինն ապրեցնի։ Դավիթը հավատում էր, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ամեն ինչի կողքին Դավիթի համար կարևոր էր նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր