«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 հուլ 2021 15:12

Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի.յուրաքանչյուրը պետք է պահի իր խոսք. Թուրքիայի խորհրդարանի նախագահը

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, որ «կողմերից յուրաքանչյուրը պետք է միջանցքի բացման հարցում պահի իր խոսքը»:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, թուրք պաշտոնյան այս մասին հայտարարել է այսօր Գանձակում (Գյանջա) լրագրողների հետ հանդիպմանը: Նա շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար:

«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի և ասիական երկրների միջև: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը: Միջանցքը պետք է բացվի»,-ասել է Շենթոփը:

Նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր