Ոչ մի սպառնшլիք մեզ վրա չի ազդի՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում          ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն       Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները, վիրավորներ կան    

29 հուլ 2021 13:30

Բուլղարիայում պատվաստումների սխալ քաղաքականությունը հանգեցրել է 10 հազար մարդու մահվան

Կորոնավիրուսի դեմ բնակչությանը պատվաստելու արշավի նախապատրաստման ընթացքում կատարված սխալները խլել են մոտ 10 հազար մարդու կյանք. ասել է Բուլղարիայի տեխնիկական կառավարության առողջապահության նախարար Ստոյչո Կացարովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստումներ կազմակերպելիս Բուլղարիան առաջնահերթություն չէր տալիս 60-ից բարձր քաղաքացիներին և լուրջ հիվանդություններ ունեցողներին: Փորձագետների կարծիքով՝ սա հանգեցրել է համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ մոտ 10 հազար հիվանդի մահվան, այդ կյանքերը կարող էին փրկվել, քանի որ մահացածների մոտ 80%-ը տարեց քաղաքացիներ էին»,- ասել է Կացարովը:

Նախարարը նշել է, որ նախապատվությունը տալով բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութին՝ Բուլղարիան դրա պակասի առաջ է կանգնել: Դեղամիջոցի մատակարարման ուշացման պատճառով մինչև փետրվարի վերջը երկրում կարողացավ պատվաստվել ոչ ավելի, քան 200 հազար բնակիչ:

Ներկայումս Բուլղարիայում պատվաստված է բնակչուևթյան 16,2%-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր