ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները          Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար       Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր    

29 հուլ 2021 13:47

50 զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության. Անահիտ Ավանեսյան

Զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկվում են Հոլանդիա։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսմասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Ունեինք մասունքներ, որոնց նույնականացման գործընթացը չէր հաջողվում իրականացնել։ Հոլանդացի մեր գործընկերների հետ կնքեցինք համաձայնագիր, և հիմա 50 փորձանմուշ տեղափոխման գործընթացի մեջ է»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` փորձաքննության պատասխանը շատ արագ չի ստացվելու, քանի որ բարդ գործընթացներ պետք է արվեն։ Ավանեսյանը խոստացավ դրանց պատասխանները Հայաստան գալու պես` հանրայնացնել այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր