Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

29 հուլ 2021 14:00

Ինչու է փակ Կութ գյուղի մուտքը.բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին: Կառավարության նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։


«Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», — ասաց Սանոսյանը։


Ըստ նրա՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։ Սանոսյանն ասաց, թե ռուսական կողմի հետ բանակցություններից մանրամասներ չի կարող հայտնել, բայց կարող է ասել, որ որոշակի պրոցես եղել է ու կա։


«Թե հիմա ինչ փուլում են, չեմ կարող ասել», — նշեց Սանոսյանը։


Հարցին, թե ինչո՞ւ է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։


«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», — ասաց նա։


Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։


Նա ասաց, թե բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել ու բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր