Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուլ 2021 11:36

Թուրքերն արդեն թիրախ են դարձրել բնակավայրերը. Գեղամասարի (Սոթք կենտրոն) համայնքապետ

Գիշերը 168.am-ը տեղեկացրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Վարդենիսի տարածքում ՀՀ ՀՕՊ համակարգի կողմից ադրբեջանական երկու ԱԹՍ է խոցվել : Առավոտյան ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել  են Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

Սոթք կենտրոնով Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այժմ էլ հակառակորդի թիրախում բնակավայրերն են:

«ԱԹՍ-ներից հետո հիմա հանգիստ է: Ոչ մի դրական բան չկա այս պահի դրությամբ: Բայց դե ամեն դեպքում գիշերվա դեպքերից արդեն տեղյակ եք, թուրքերը, մեկ է, իրենց լկտի պահվածքը չեն փոխում, իրենք արդեն թիրախ են դարձել բնակավայրերը: Բնակավայրերի ուղղությամբ են իրենց գործողությունները կատարում:

Դե, մեր ՀՕՊ-ը կարողացել է ոչնչացնի երկու ԱԹՍ-ն, հիմա տեսնենք՝ էլ ինչ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր