Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. Մեհդի Սոբհանի          ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

30 հուլ 2021 12:49

Սահմանային շերտում տեսանկարահանումները կարգելվեն․ օրինախախտները կտուգանվեն

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահին կոնկրետ կարգավորում չունեին, այսինքն սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Այս մասիօն, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ այօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են , տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետեւաբար, նախագծի ընդունումը շատ կարեւոր է:

Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր