Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

30 հուլ 2021 13:05

Փաշինյանի նախաձեռնությունները հեռանկարային չեն.սադրանք ՝ ուղղված Մոսկվային այն մասին, որ նա չի կարողանում հաղթահարել խաղաղապահի գործառույթը

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները հեռանկարային չեն: Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունը:

Դուբնովի խոսքով՝ գաղափարը կոնսենսուս չի գտնի ՀԱՊԿ-ում, իսկ ամբողջ սահմանի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայումը դուր չի գա Բաքվին:

Բացի այդ, փորձագետն ուշադրություն է դարձրել Փաշինյանի հայտարարության դետալներին:

«Նիկոլ Փաշինյանը հստակեցնում է, որ եթե ՀԱՊԿ դիտորդների չհաջողվի ուղարկել, նրանց կարող են փոխարինել ԵԱՀԿ դիտորդները»,-նշել է նա:

«Դա ակնհայտ սադրանք է՝ ուղղված Մոսկվային այն մասին, որ նա չի կարողանում հաղթահարել խաղաղապահի գործառույթը: Երեւանն ակնհայտորեն կարծում է, որ ունի դաշնակիցներ ՌԴ սահմաններից դուրս, օրինակ՝ Փարիզում եւ Վաշինգտոնում»,-հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր