Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

30 հուլ 2021 16:35

Անպատասխանատու արտահայտություններ են անում. Եվրախորհրդարանում դատապարտել են Բաքվին

Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր` Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն, հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
Մենք ցավում ենք Գեղարքունիքում հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողների զոհվելու համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսներին տեղի ունեցած միջադեպերից մեկն է` ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի` Հայաստանի տարածք ներխուժելով: Անհանգստացնող էր նաև Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինվոր էր զոհվել», – ասված է հայտարարությունում։

Պատգամավորները երկու կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Նրանք նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և սահմանազատման միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։

«Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր` համապատասխան կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության», – ասված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ վերանա հրահրիչ հռետորաբանությունը։

«Այս համատեքստում մենք դատապարտում ենք մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ Այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր» և Հայաստանի Հանրապետության տարածքը «ադրբեջանցիների նախնիների երկիր» արտահայտությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են է՛լ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ։
Պատգամավորները հիշեցնում են երկու կողմերի փոխվստահության ամրապնդման միջոցներին աջակցելու ԵՄ պարտավորությունը, ինչպես նաև ցանկացած հարցը բանակցային սեղանի շուրջ քննարկելու կարևորությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր