Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

30 հուլ 2021 17:07

Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը

Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը«Հայացք» մամուլի ակումբում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանը և փաստաբան Մասիս Մելքոնյանը խոսեցին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետի նկատմամբ իրականացված՝ պատվիրված սպանության փորձի, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործի  և ամենակարևորը հանցագործության  հիմնական պատվիրատույի մասին։

Փաստաբան Մասիս Մելքոնյանը նշեց, որ քրեական գործերն իրականացնող մարմինները չեն ապահովել քրեական դատավարության երկրորդ հոդվածի պահանջը, այն է քրեական գործերի քննությունն  իրավական տեսանկյունից չի ապահովում քաղաքացու շահերի լիարժեք պաշտպանությունը հանցավոր ոտնձգությունից:

Մասիս Մելքոնյանը նաև նշեց, որ Հայաստանի պատմության մեջ նման գործեր քիչ են հանդիպում, որը հիշեցնում է բազմադրվագ մարտաֆիլմ. «Հանցավոր խմբի կազմակերպիչ իքս անձը ուղիղ կապի մեջ է եղել Մադլեն Սեդրակ Թաշճյանի հետ: Քրեական գործերի փաստական հանգամանքները մեզ բերում են այն խելամիտ վերլուծությանը, որ Արսեն  Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը և այդ կասկածը մենք բազմիցս հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով, այսօր էլ, Արսեն Չիչյանի կյանքին դեռ շարունակում է վտանգ սպառնալ, քանի որ չի բացահայտվել սպանության փորձը և հանցավոր խմբի անդամներն ազատության մեջ են:

Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր