Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»          Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները       Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ    

31 հուլ 2021 10:31

Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կներդրվի տնտեսվարողների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ:


Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել սեղմված բնական եւ հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման ոլորտով:


Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի սեղմված բնական եւ հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը:


Այս մասին որոշման նախագիծը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել: Ի դեպ, գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում:


Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 31․07.21թ համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր