Տեսանյութ.4-5 բնակավայր փոխած արցախցիներին հիմա էլ Երևանից են արտաքսում.հո մենք խոզ չենք, մեզ անընդհատ էս բնից էն բունը տանեք
![](https://www.7or.am/images/news/big/2021/07/1627725483_3.jpg)
Երևանի Ավանի ուսանողական հանրակացարանում ապաստանած արցախցիներին Սոցապ նախարարությունից ինչ-որ մարդկանց միջոցով պարբերաբար հասկացնում են, որ տարածքը ստիպված են լքել՝ օգոստոսի 15-ը վերջնաժամկետ է տրվել: Արցախից այստեղ ապաստանել են հատկապես վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներ, նրանք անաշխատանք, անորոշ ապագայից հուսահատ՝ Yerevan.Today-ին պատմել են, թե ինչով են սնվել այսքան ժամանակ և ինչ են պատրաստվում անել հաջորդ քայլին, եթե Սոցապ նախարարությունն իրենց այս տարածից վտարելու դիմաց այլընտրանք չառաջարկի:
Կապիտուլյացիոն ակտից հետո 4-5 բնակավայր փոխած արցախցիները հոգնել են իրենց ամեն անգամ այս կամ այլ կացարան տեղափոխելուց, ընտանիքները, որոնցում հիմնականում վիրավոր որդի կամ ամուսին կա, այսօր՝ թվով մոտ 45-50 ընտանիք տեղավորվել է Երևանի Ավան համայնքում գործող ԵՊՀ ուսանողական հանրակացարանում: Բայց Կառեավարությունը մտադիր է նրանց նորից տարհանել, հիմա էլ Երևանից մարզեր են ուզում ետղափոխել, ընդ որում այս ընատիքների հետ պատոնյա կամ որևէ պատասխանատու անձ մինչ օրս հարկ չի համարել հանդիպել, ավելին, նրանց պարերաբար տեղափոխությունների արանքում դադարում է ն պաստը, կրճատվում է անվճար սննդի տրամադրումը կամ կասեցվում է սննդի մատակարարումն առհասարակ:
Yerevan.Today-ը հանդիպել է փաստի առջև կաննած Ավանի ժամանակավոր բնակիչ արցախցիներին, որոնց պետությունը մինչև օգոստոսի 15-ը վերջնբաժշամկետ է տվել:
Մանրամասն՝ տեսանյութում։