24 մլն բնակչություն ունեցող աֆրիկյան քաղաքը կարող է ջրի տակ հայտնվել,ջուրը ծածկում է կառույցները

Քաղաքի բնակիչները ստիպված են տեղաշարժվել ջրի միջով, որը հասնում է մինչև ծնկները: Անձրևներն ափամերձ քաղաքում շարունակվում են մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ինչպես հաղորդվում է, այս տարի հուլիսին երկրի խոշորագույն գործարար և զբոսաշրջային կենտրոնը գտնվում է վերջին տարիների ամենասարսափելի ջրհեղեղի տիրապետության գոտում:
Տեղի բնակիչներն այս տարվա հեղեղումները բնութագրում են որպես ամենավատը երկրի պատմության մեջ: Ջրհեղեղի հետևանքով կաթվածահար է եղել տնտեսական գործունեությունը, ինչի արդյունքում երկրին հասցված վնասը գնահատվում է 4 մլրդ դոլար:
Մասնագետները մտավախություն են հայտնում, որ ատլանտյան ափին գտնվող այս շրջանը կարող է անբնակելի դառնալ մինչև դարի վերջը, քանի ծովի մակարդակն աճում է կլիմայական փոփոխությունների պատճառով: