ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 օգոս 2021 13:59

Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման չի ունեցել։ Մի խառնեք Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության հողօգտագործման, այդպես էլ գրվում է, տարածքները պետական սահմաններ հասկացության հետ»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։


Նրա խոսքով, եթե դա իշխող ուժի համոզմունքն է, ապա հենց դրանով էլ կարելի է բացատրել, թե ինչու է Հայաստանն անընդհատ տարածքներ զիջում և համարում, որ Ադրբեջանի հետ ապահովում են սահմանգծում կամ սահմանճշտում։


«Չկա այդպիսի բան, հենց սա է հիմքերի հիմքը, երբ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին ու պարզապես հանձնում եք։ Դա վերաբերում է  Արցախին, ազատագրված տարածքներին։ Դրա համար շատերի մոտ Արցախը Հայաստանի կամ հայ ժողովրդի համար դիտվել է ընդամենը տարածք»,-ասաց Մինասյանը։


Ընդդիմադիր պատգամավորն ասաց, խրատական ոճով ելույթ ունեցող իշխանական պատգամավորներն առաջին հերթին իրավունք չունեն նման ևակերպումներով հայտարարություններ անել, քանի որ Հայաստան սպասվումէ  իսկապես մեծ աշխատանք միջազգային հարթակներում, միջազգային հարաբերություններում։


«Հորդորս է, որ նման արտահայտությունները բարձրաձայնելուց առաջ շատ լուրջ քննարկումների առարկա դարձնել»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ նման հայտարարություններն անթույլատրելի են հատկապես Ռուբեն Ռուբինյանի կողմից, որը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։


«Հայաստան» դաշինքի պատգամավորն ասաց՝ իշխանության հետ իրենց աշխատանքը լինելու է համառ, հետևողական, հայոց պետականության հիմքերի ամրապնդման դաշտում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր