10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 օգոս 2021 15:38

Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք

Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Ա. Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:


«Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:


Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է Դանիելյանը:


Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը հայտնել էր. «Կիրակի օրը հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած մեր գործընկերոջ վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։


Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հայտարարության՝ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։ Հուսով եմ, որ իրավապահները կբացահայտեն մահափորձը իրականացնողներին և հանրությանը կներկայացնեն շատ ուշագրավ մանրամասներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր